Անտառային հրդեհները վեց մարդու կյանք են խլել ամերիկյան երեք նահանգներում


22:11 , 10 սեպտեմբեր, 2020

Առնվազն վեց մարդ է մահացել ԱՄՆ Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգների անտառային հրդեհների հետևանքով:

Այդ մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:

Վաշինգտոնում բռնկված հրդեհների հետևանքով մեկ երեխա է մահացել, Օրեգոնում հրդեհը հանգեցրել է տղայի և նրա տատիկի մահվան, Կալիֆոռնիայում երեք մարդու մնացորդները դեռ նույնականացված չեն:

Ավելի վաղ ամերիկյան այս երեք նահանգներում հաղորդվել էր գրեթե 100 խոշոր հրդեհների մասին: