Ոլորտի քաղաքական պատասխանատուն նախարարն է և, եթե ոլորտը ձախողվել է, ապա նա պետք է պատասխանատվություն կրի. Գ. Գորգիսյանը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին


16:59 , 10 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը իրենց քաղաքական օրակարգն է:

Նա նշեց, որ իրենց հարցապնդում էին ուղարկել, որի պատասխանը իրենց չի բավարարել: «Հաշվի առնելով կրթության, մշակույթի, սպորտի խնդիրները և որոշ դեպքերում մշակույթի և սպորտի ոլորտների բացարձակ անտեսվածությունը, մենք պատրաստվում ենք պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կողմ են այդ պահանջին, կոչ ենք  անում գալ և սատարել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելուն, որոնք ևս պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաժարականը, Գևորգ Գորգիսյանը ասաց, որ դեռ չեն քննարկել, բայց հրապարակային բաց միջոցառում է, եթե որևէ մեկը ուզենա միանա, իրենք բնականաբար դեմ չեն լինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ