Հ. Հարությունյանի բեռնատարը գերբեռնված է եղել` գրեթե ամենը ինչ հայտնի է ողբերգական վթարի մասին


10:51 , 27 հուլիս, 2013

Galatv.am-ը գրում է.

Ռուսաստանում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ գրանցված խոշոր վթարի հետաքննության արդյունքում մասնագետները պարզել են, որ Հարությունյանի բեռնատարի հետին սռնիների ծանրաբեռնվածությունը կազմել է 9040 և 9120 կգ: Այս ամենը պարզելու համար աշխատողները ստիպված են եղել հավաքել ողջ թափված խիճն ու բեռնել բեռնատարը և կշռել բեռնասայլը: Նշենք, որ «Կամազ» բեռնատարի հետին սռնիների բեռնվածությունը չպետք է գերազանցի 8000 կգ: Ստացվում է, որ բեռնատարը 2160 կգ գերբռնված է եղել: Իսկ նման դեպքում բեռնատարի շահագործումն արգելված է: Այժմ քննիչները սպասում են ավտոտեխնիկական փորձաքննության արդյունքներին: Այն ցույց կտա, թե արգելակները եղել են սարքին, թե ոչ:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը պնդում է, որ արգելակները խափանվել են:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ