Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է


15:08 , 10 սեպտեմբեր, 2020
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը՝ մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը՝ Երևանում, 7-ը՝ մահվան ելքով, 2-ը՝ Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն)), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում (ծանր վիճակում):