Հագուստի, կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսավարողները պահանջում են մաքսազերծման հարմար պայմաններ, ՌԴ մեկնել ցանկացողները՝ սահմանը հատելու հնարավորություն. ուղիղ


12:10 , 10 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են ընթանում։ Այստեղ են հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։

Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։

Տնտեսվարողները նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։