Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որից 34-ը չի զեկուցվում. ուղիղ


11:19 , 10 սեպտեմբեր, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որից 34-ը չի զեկուցվում: Եվս երկու հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի N 779-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

-              «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի N 799-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

-              «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին,

-              Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին,

-              Գույք հետ վերցնելու և Արցախի Հանրապետությանը նվիրաբերելու մասին,

-              Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատելու մասին եւ այլ հարցեր: