Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 45326 է, մահվան դեպքերինը՝ 1185


11:09 , 10 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 10-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 45326 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 227809:

Փաստացի այս պահին բուժվում է 2908 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 41233 անձ:

Ընդհանուր առմամբ 1185 պացիենտ մահացել է: