7 ժամ ջուր չի լինելու


09:01 , 10 սեպտեմբեր, 2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից Ագարակի պոմպակայանի  հոսանքազրկման պատճառով, ս. թ․սեպտեմբերի 10-ին ժամը 12։00-19։00  կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Կոշ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Դպրևանք, Շամիրամ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: