Ռեալը մտադիր է վճարել Բեյլի աշխատավարձի 50 տոկոսը ու թույլ տալ նրան հեռանալ


00:24 , 10 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

«Ռեալում» շարունակում են քայլեր ձեռնարկել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլին այլ ակումբ ուղարկելու համար։  

Telegraph Football-ի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբում մտադիր են վճարել Բեյլի 2 տարվա աշխատավարձի 50 տոկոսը։ Ուելսցու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։

«Ռեալը» ուզում է այս կերպով հնարավորություն տալ ֆուտբոլիստին նոր ակումբ փնտրել, որտեղ Բեյլը կարող է խաղաժամանակ ստանալ։

Հաղորդվում է, որ ամենահավանականը Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալն է։