Իդլիբում Էրդողան ազգանվամբ թուրք գեներալ է մահացել


16:48 , 9 սեպտեմբեր, 2020
Սիրիական Իդլիբ քաղաքում մահացել է Թուրքիայի զինված ուժերի գեներալ Սեզգին Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը` հղում տալով Թուրքիայի  պաշտպանության նախարարությանը:

Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ գեներալ Էրդողանը մահացել է այսօր առավոտյան` «ինքնազգացողության վատացման» պատճառով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ըստ որոշ աղբյուրների՝ գեներալը մահացել է սրտի կաթվածից:

«Բրիգադի գեներալ Սեզգին Էրդողանը 2020 թվականի սեպտեմբերի 9-ին ծառայության ժամանակ իրեն վատ է զգացել: Նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, սակայն, չնայած բոլոր ջանքերին, նա մահացել է»,-ասված է Թուրքիայի ՊՆ հաղորդագրությունում: