Օբաման ամեն կերպ փորձում է աջակցել Բայդենին


14:58 , 9 սեպտեմբեր, 2020
Բայդենի թիմը տեսանյութ է տարածել Օբամայի և Քամալա Հարիսի մասնակցությամբ, որտեղ նախկին նախագահն ու փոխնախագահի թեկնածուն խոսում են Ջո Բայդենի, նրա որակների, մարդկային արժանիքների և սովորությունների մասին: Հարիսը հետաքրքրվում է Օբամայից, թե ինչպիսինն է Բայդենը աշխատանքային միջավայրում:

Հատկանշական է, որ Օբաման նույն ակտիվությամբ (եթե ոչ առավել ակտիվ) մասնակցում էր Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավին: Դեմոկրատները դեռ կարծում են, որ Օբամայի բարձր վարկանիշը կօգնի Բայդենին այս բարդ ընտրություններում, և փորձում են Օբամայից քամել առավելագույն օգուտ` որպես նախկին նախագահ և Ջո Բայդենի նախկին անմիջական ղեկավար: