ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


14:38 , 9 սեպտեմբեր, 2020

Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում