Պաշտոնական. Ռուսլան Կորյանը տեղափոխվեց Կիզիլ-Ժար


14:02 , 9 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է.

«Փյունիկի» նախկին հարձակվող Ռուսլան Կորյանը կարիերան կշարունակի ղազախական «Կիզիլ-Ժարում», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

32-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև ՝ «Տորպեդո», «Արմավիր», «Շիննիկ»,«Կուբան», «Ուֆա» և այլ ակումբներում: