Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 199, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 45152 է, մահվան դեպքերինը՝ 1184


11:01 , 9 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 199 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 9-ին հաստատվել է կորոնավիրուսի 45152 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 224559:

Փաստացի այս պահին բուժվում է 2945 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 41023 անձ:

Ընդհանուր առմամբ 1184 պացիենտ մահացել է: