09:43 , 27 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Գնացքի մեքենավարը, որի վթարի պատճառով 78 մարդ է զոհվել, հրաժարվել է պատասխանել ոստիկանության հարցերին: Այս մասին հաղորդում է La Vanguardia-ն:
Պարբերականը նաև նշում է, որ դրանից առաջ Ֆրանսիսկո Խոսե Ամոն ասել էր. «Ինչո՞ւ ես ինքս չմահացա»:
Ավելի վաղ մեքենավարը խոստովանել էր, որ գերազանցել է արագությունը: Վթարի պահին գնացքի արագությունը 190 կմ/ժ է եղել և դա այն հատվածում, որտեղ չէր թույլատրվում 80 կմ/ժ-ից ավել արագություն:
Ներկայումս Ամոն գտնվում է հիվանդանոցում: Նրան արդեն կալանքի տակ են վերցրել: