Ինչպե՞ս ավարտվեց մարդու ու շիմպանզեի խաչասերումը. սարսափելի արարածին անվանեցին հումանզե


21:00 , 9 սեպտեմբեր, 2020

Գիտնականներն ամենաարտասովոր փորձերն են կատարում՝ երբեմն ստանալով սպասելի արդյունք։ Նման որոշ փորձերի ընթացքում մարդկանց ձեռքերով ստեղծվել են իրական հիբրիդներ, որոնք պարզապես սարսափելի տեսք ունեն։

Հումանզե

1920-ական թվականներին ԱՄՆ-ի գիտնականներն էգ շիմպանեզի արհեստական բեղմնավորում են կատարել։ Արդյունքում կենդանին հղիացել է, և լույս աշխարհ է եկել մարդու ու շիմպանզեի իրական հիբրիդ։ Սարսափելի է հնչում, իհարկե, սակայն փորձն իրականացնողներն ամենևին էլ այդ կարծիքին չէին։ Նրանց շատ հետաքրքիր էր՝ ինչ կստացվի արդյունքում։ Ստեղծված երևույթն անվանվեց հումանզե և հասարակության մեջ մեծ ֆուրոր առաջացրեց։ Երկար քննարկումներից հետո գիտնականները որոշում կայացրին ինքնուրույն հավետ քնեցնելու հումանզեին։

Այս պատմությունը ժամանակի ընթացքոմ կորցրեց իր արդիականությունը, սակայն 1970-ականներին մարդիկ տեղեկացան նման նոր հիբրիդի՝ Օլիվերի մասին։ Այս հումանզեն մարդու շատ նման էր, սակայն կրծքավանդակին և գլխին բացակայում էին մազերը։ Այն ուներ 47 քրոմոսոմ, ինչը միջին թիվ է մարդու ու շիմպանզեի քրոմոսոմների թվերի հետ համեմատած՝ 46 և 48։ Օլիվերն ապրում էր կրկեսում, այնուհետև՝ նկարիչների մոտ։ Հետագայում նրան հատուկ կացարան տեղափոխեցին, որտեղ մահացավ 55 տարեկան հասակում։ Այդպես էլ անհայտ մնաց՝ ո՞վ էր նրան ստեղծել և ի՞նչ նպատակով։

Բիֆալո

Գոյություն ունեն սովորական կովեր և բիզոններ, որոնց գիտնականները մի օր որոշեցին խաչասերել։ Արդյունքում ստացան հաղթանդամ, մորթոտ կով, որը կշռում էր մինչև 1150 կգ։ Խաչասերման նպատակը դիմացկուն խոշոր եղջերավոր անասուն ստեղծելն էր, որը կհամակերպվի ցածր ջերմաստիճանի հետ, ձյան մեջ ինքնուրույն սնունդ կհայթայթի և մեծ մկանային զանգված կունենա։ Արդյունքում սելեկցիոներներն իրենց նպատակին հասան։ Բիֆալոներն ունեն ամուր ու խոշոր մկաններ և շատ միս են տալիս։ Այդ կենդանիները շատ ակտիվ են, հրաշալի տանում են ցուրտն ու սառնամանիքը, դիմացկուն են շատ հիվանդությունների նկատմամբ և ապրում են մինչև 20 տարի։