Վրաստանի կառավարությունը կոչ է արել երկրի բնակչությանը, հատկապես նրանց, ովքեր վերջին 12 օրվա ընթացքում գտնվել են Աջարիայում, COVID-19–ի ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել բժշկական կենտրոններ կամ զանգահարել թեժ գծի 112 հեռախոսահամարով: Այս մասին ասված է երկրի քաղաքացիներին ուղարկված SMS հաղորդագրության մեջ։