Իսպանիան պնդում է, որպեսզի ԵՄ-ն ներդաշնակեցնի հակակորոնավիրուսային միջոցառումները տուրիզմի ոլորտում


19:58 , 8 սեպտեմբեր, 2020

News.am-ը գրում է.

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալես Լայան հայտարարել է, որ երկրի կառավարությունը պնդում է, որպեսզի ԵՄ-ն ներդաշնակեցնի ուղեւորությունների հետ կապված հակակրոնավիրուսային միջոցառումները` զբոսաշրջիկների եւ տուրօպերատորների խնդիրները կրճատելու համար, հայտնում է Reuters-ը:

Իսպանիայի կառավարությունը Միացյալ Թագավորության եւ ԵՄ-ի հետ քննարկում է նաեւ կորոնավիրուսի դեպքերի թվից զատ այլ գործոնների դիտարկումը` զբոսաշրջիկների նկատմամբ կարանտինի կիրառմանն ուղղված միջոցների ձեռնարկման համար:

Մասնավորապես, խոսքն անցկացված թեստավորումների թվի, սիմպտոմատիկ դեպքերի եւ հոսպիտալացված հիվանդների թվի մասին է»,- ասել է նախարարը RNE ռադիոկայանին տված հարցազրույցում: