«Նրա հարուստ փաստագրական ժառանգությունը մեծ հետք է թողել Արցախի խնդրի անաչառ լուսաբանման հարցում»․ Ն․ Փաշինյանը ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դ․ Մազալովայի մահվան կապակցությամբ


18:35 , 8 սեպտեմբեր, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր օգտահաշվում ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։ 

«Խորը վշտով տեղեկացա չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան լուրի մասին։ Նա 1988 թվականի երկրաշարժից հետո ներգրավված էր հայանպաստ գործունեության մեջ, և նրա հարուստ փաստագրական ժառանգությունը մեծ հետք է թողել Արցախի խնդրի անաչառ լուսաբանման հարցում»,- գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ Դանա Մազալովան կյանքից հեռացել է 2020թ սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում։