13․000 աթոռ Բունդեսթագի դիմաց՝ հունական միգրանտների ճամբարների փակման պահանջով (Photo)


15:56 , 8 սեպտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է.

Նախօրեին՝ սեպտեմբերի 7-ին, Բեռլինում խորհրդարանի շենքի առջև տեղադրվել է 13․000 աթոռ՝ որպես խորհրդանշական բողոքի ակցիա, որը կոչ է անում փակել Հունաստանի կղզիների գերբնակեցված միգրանտների ճամբարները:

Յուրաքանչյուր աթոռ ներկայացնում էր Հունաստանի ամենամեծ՝ Լեսբոս կղզու Մորիա միգրանտների ճամբարում սարսափելի պայմաններում հայտնված մարդկանցից մեկին։  Ակցիան կազմակերպել են «Seebruecke», «Sea-Watch», «Campact» և «LeaveNoOneBehind» խմբերը:

«Բունդեսթագն արձակուրդում էր այս ամառ, իսկ մարդասիրական աղետը ԵՄ արտաքին սահմաններում՝ Ոչ», - ասվում է խմբերի հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: