Դատարանը վարույթ է ընդունել դիմակի պարտադիր կրման պահանջի օրինականությունը վիճարկող ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների դիմումը


13:21 , 8 սեպտեմբեր, 2020

ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը:

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք անձանց իրավունքների ապօրինի սահմանափակումների դեմ:

Դատական նիստերի և դրանց արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ: