11:53 , 8 սեպտեմբեր, 2020Երևանի ավագանին հերթական նիստն է գումարել։ Օրակարգում ներառված են Սերգեյ Ներսեսյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին, Երևանի «Արաբկիր նախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին, 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին, Երևան քաղաքի Լեփսիուսի 2-րդ փողոցն Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց անվանափոխելու մասին հարցեր և այլ հարցեր։
Երևանի ավագանու նիստը վարում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը վատառողջ է և նիստին չի մասնակցի: