«Ֆորմուլա-1» լավագույն ավտոմրցարշավորդը հայ է. լեգենդար Ալեն Պրոստի մասին


22:45 , 8 սեպտեմբեր, 2020

Ֆրանսիացի ավտոմրցարշավորդ Ալեն Պրոստին անվանում են «աշխարհի ամենաարագ հայ»։ Նա համարվում է «Ֆորմուլա-1»-ի գոյության ողջ պատմության ընթացքի լավագույն ավտոմրցարշավորդներից մեկը։ Պրոստը չորս անգամ արժանացել է Աշխարհի չեմպիոնի տիտղոսին։ Նրա կողմից սահմանված ռեկորդները կարողացել է հաղթահարել միայն մեկ հոգի՝ Միխայել Շումախերը, և դա տեղի է ունեցել միայն Ալեն Պրոստի կարիերայի ավարտից հետո։

Չնայած այն բանին, որ Ալեն Պրոստը ծնվել ու ապրել է իր մոր՝ Մարիա-Ռոզա Կարատչյանի պատմական ծննդավայրից հեռու, իր հարցազրույցներում նա բազմաթիվ անգամներ խոսել է իր հայկական արմատների մասին։ 2007 թ. նա արժանացավ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների կողմից տրվող բարձրագույն մրցանակին՝ «Հայկական սեզարին»։ Այն ստանալիս Ալեն Պրոստն ասել է. «Իմ մայրը հայուհի է, և մեր ողջ մանկությունը մենք անցկացրել ենք պապիկի տանը, ով մեզ բազմաթիվ պատմություններ էր պատմում Հայաստանի մասին։ Երբ դու 10 տարեկան ես, դրանք քեզ համար պարզապես հետաքրքիր պատմություններ են, սակայն դրանց իրական իմաստը սկսում ես ընկալել ավելի ուշ։ Այսօր այդ պատմությունները իմ կյանքի անբաժան մասնիկներն են հանդիսանում։ Ես հայերեն չեմ խոսում, սակայն հայ եմ. դա է ամենակարևորը»։