Shamshyan.com-ը գրում է.
Երեւանում, սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Երեւանի բնակիչ 38-ամյա Վարդան Թումանյանը Ավան վարչական շրջանում Թումանյան թաղամասի 13/1 հասցեի մոտ իր վարած Porsche Cayenne մակնիշի 69 QQ 066 համարանիշի ավտոմեքենայով, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է ծառին։
Վթարի հետեւանքով Վ․ Թումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։