Նախկինում սեպտեմբերն ունեցել է ընդամենը 29 օր. հետաքրքիր փաստեր աշնան առաջին ամսվա մասին


20:30 , 8 սեպտեմբեր, 2020

Շատերը սեպտեմբերը համարում են հաճելի ամիս։ Հյուսիսային կիսագնդի բնակիչների համար վերջապես եղանակն ավելի բարենպաստ է դառնում։ Սեպտեմբերը տարեկան բերքահավաք անելու և դրանով երջանկանալու ամիս է։ Այն, իհարկե, սիրում են նաև հարավային կիսագնդում, որտեղ սեպտեմբերով վերջանում են ցուրտ օրերը։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ սեպտեմբեր ամսվա մասին։

Ի սկզբանե սեպտեմբերը եղել է հին հռոմեական օրացույցի յոթերորդ ամիսը և կոչվել է Septem, ինչը թարգմանաբար նշանակում է «յոթերորդ ամիս»։ Միայն մ.թ.ա. 451 թ. հունվարն ու փետրվարն ավելացվեցին օրացույցում, հետևաբար սեպտեմբերը դարձավ իններորդ ամիսը։

Սեպտեմբերն ունեցել է ընդամենը 29 օր, սակայն շնորհիվ Հուլիոս Կեսարի կողմից հռոմեական օրացույցի բարեկարգման՝ մ.թ.ա. 46 թ. սեպտեմբերին ավելացավ ևս մեկ օր։

Հռոմեացիներն ամիսները հաճախ ասոցացնում էին տարբեր աստվածների հետ։ Սեպտեմբերը, մասնավորապես, կապում էին Վուլկանի՝ հռոմեական կրակի աստծու հետ, քանի որ, ամենայն հավանականությամբ, այդ ամսին շատ շոգ էր լինում։

Հյուսիսային կիսագնդում սեպտեմբերով սկսվում է աշունը, իսկ պաշտոնապես դա արվում է գիշերահավասարի օրը՝ սեպտեմբերի 21-ի ու 23-ի միջև ընկած ժամանակահատվածում։ Հարավային կիսագնդում, բնականաբար, ընդհակառակն է. սեպտեմբերյան գիշերահավասարով սկսվում է գարունը։

1939 թ. սեպտեմբերի 1-ին աշխարհի համար չափազանց մռայլ օր էր։ Հենց այդ օրը Հիտլերը մտավ Լեհաստան, ինչն էլ սկիզբ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին։

Սեպտեմբերը սկսվում է շաբաթվա նույն օրը, ինչ օրը որ սկսվում է ևս մեկ ամիս՝ դեկտեմբերը։

Սեպտեմբերին լույս աշխարհ եկած մարդկանց հորոսկոպի նշանները երկուսն են։ Եթե ծնվել եք մինչև սեպտեմբերի 23-ը, ապա Կույս եք, իսկ եթե 23-ին կամ դրանից հետո, ապա Կշեռք եք։