US Open. Սերենա Ուիլյամսը հաղթեց Սակարիին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ


23:43 , 7 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Նյու Յորքում շարունակվում է թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնությունը։ Կանանց մենախաղի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Սերենա Ուիլյամսը շարունակում է պայքարը։ 

1/8-րդ եզրափակիչում Ուիլյամսի մրցակիցը հույն Մարիա Սակարին էր։ Ամերիկուհին 3 սեթում 6-3, 6-7(6), 6-3 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

2 ժամ 29 րոպե տևած պայքարում Ուիլյամսը 12 էյս գրանցեց ու կատարեց 2 կրկնակի սխալ։ 8 բրեյք-փոյնթերից նա իրագործեց 3-ը։

Սերենա Ուիլյամսի համար սա 53-րդ քառորդ եզրափակիչն է Մեծ սաղավարտի մրցաշարերում կանանց մենախաղում։ Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ուիլյամսը ուժերը կչափի Ալիզե Կորնե-Ցվետանա Պիրոնկովա զույգի հաղթողի հետ։