«Վաղը կհրապարակեմ ձեռքիս տակ եղած շոկային փաստերից մի քանիսը և անմիջապես դիմելու եմ ԱԱԾ քրեական գործ հարուցելու պահանջով». Մալյան


14:31 , 7 սեպտեմբեր, 2020

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը և Politik.am լրատվականի խմբագիր Բորիս Մուրազին: Թեմա` Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում. ազգամիջյան թշնամանքի հրահրում և դրսևորումներ:

Եթե հիշում եք, օրեր առաջ ես խոստացել էի սկսել և ավարտին հասցնել օլիգարխ Ջորջ Սորոսի գրասենյակի՝ օրենքով նախատեսված փակման գործընթացը: Վաղը՝ այս ասուլիսի ընթացքում, կհրապարակեմ իմ ձեռքի տակ եղած շոկային փաստերից մի քանիսը և անմիջապես ասուլիսից հետո դիմելու եմ ԱԱԾ քրեական գործ հարուցելու պահանջով:
Սկսում ենք...