Անկեղծ, չեմ հասկանում ձեր հրճվանքը Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մի հատվածի քանդման հետ կապված


12:47 , 7 սեպտեմբեր, 2020

Անկեղծ, չեմ հասկանում ձեր հրճվանքը Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մի հատվածի քանդման հետ կապված:
Եթե էդ հատվածի քանդելը ոչնչով չի ավելացնում ձեր բյուջեն, չի ավելացնում ձեր տան քառակուսի մետրը, չի դառնում հանրային հատված կամ, օրինակ, քաղաքի տեսքը դրանից չի գեղեցկանում, ապա ինչի՞ վրա եք հրճվում, ի՞նչ ա դա ձեզ տալու, լուրջ էլի։

Եթե էդ հատվածը չքանդվեր, ի՞նչ էիք կորցնում դուք, ինչի՞ն էր վնասում։

Չե՞ք հոգնել ուրիշի ունեցածին աչք դնելով կամ հաջողակ մարդկանց հանցավորության կանխավարկածով մոտենալով ապրելուց։