Ֆրանսիայում գրանցվել է ավելի քան 7,000 Covid-19 նոր դեպք, փակվել են դպրոցներ


13:37 , 7 սեպտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է.

Ֆրանսիայի առողջապահական մարմինները նախօրեին հաղորդել են 7,071 նոր հաստատված կորոնավիրուսի դեպքերի մասին։ Շաբաթ օրը հաստատվել էր 8550, ուրբաթ օրը՝ 8,975 դեպք:

Ուրբաթ օրվա ցուցանիշը երկրի համար եղել էր ռեկորդային։ Վերջին յոթ օրվա ընթացքում  հոսպիտալացված մարդկանց թիվը հասել է 1704-ի, որից 288-ը ինտենսիվ թերապիայի  բաժանմունքներում են: Այս մասին գրում է France24-ը։

Ֆրանսիայում Covid-19- ից մահացած մարդկանց թիվն աճել է 3-ով՝ հասնելով 30 701-ի, իսկ դեպքերի ընդհանուր թիվն այժմ կազմում է 324 777:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: