Պահանջվում է աշխարհով մեկ արգելել մինչև 18 տարեկանների ամուսնությունները


01:38 , 27 հուլիս, 2013

Shamshyan.com-ը գրում է.

UNICEF-ը անհրաժեշտ է համարում ամբողջ աշխարհում արգելել ամուսնությունները մինչև երեխաների 18 տարեկանը չլրանա: Նշենք, որ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել UNICEF-ի Գերմանիայի բաժնի ղեկավար Նինյա Շարբոնոն: «Շատ աղջիկների ամուսնացնում են մինչև նրանց 18 տարին լրանալը: Այդպիսով մանկության տարիներն են նրանցից խլվում»,- հայտարարել է նա: