Երևանի Անաստաս Միկոյան փողոցի նորակառույց շենքում աշխատանքներ կատարող քաղաքացին 8-րդ հարկից ընկել և տեղում մահացել է


11:27 , 7 սեպտեմբեր, 2020

Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 5-ին Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Մ․-ի մահվան փաստով, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ըստ կայքի՝ այդ օրը ժամը 10։00-ին Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների բրիգադի 22-րդ խումբը կանչով մեկնել է Անաստաս Միկոյան փողոցի թիվ 64 հասցեում գտնվող նորակառույց շենքի բակ, որտեղ հայտնաբերել են Ա․ Մ-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Մ․-ն շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար 8-րդ հարկից վայր է ընկել։ Կայքի տեղեկություններով՝ նա աշխատում էր «Կարախանյան Ռուբեն քոնստրակշն» ընկերությունում որպես բանվոր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ;