Պաշտոնական․ Դանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի հայրենիքում


11:02 , 7 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է.

Հարձակվողական ոճի կիսապաշտպան Պիոնե Սիստոն «Սելտայից» տեղափոխվել է դանիական «Միդտյուլանդ»: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:

Տրանսֆերի գումարը կազմել է 2,5 միլիոն եվրո: 25-ամյա Սիստոն նախկինում խաղացել էր «Միդտյուլանդում» 2012-ից 2016 թվականներին, որտեղից էլ տեղափոխվել էր «Սելտա»:

Անցած մրցաշրջանում նա չորս գոլ խփել է քսաներեք խաղում: Ընդհանուր առմամբ, Սիստոն Լա Լիգայում անցկացրել է 110 հանդիպում իսպանական թիմի կազմում, խփել է 12 գոլ ու կատարել 14 գոլային փոխանցում: