Լոռու մարզում բախվել են բեռնատար «Գազելն» ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր


10:24 , 7 սեպտեմբեր, 2020

Shamshyan.com-ը գրում է.

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 5-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 17։45-ի սահմաններում Շնող-Թեղուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչ 50-ամյա Արմեն Գիշյանի վարած «Գազել» մակնիշի և Շնող գյուղի բնակիչ 40-ամյա Արկադիկ Մելիքսեթյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով՝ վարորդներից Ա․ Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: