«Թուրքիայի հետ համագործակցությունը չի ազդել և չի ազդի Կիպրոսի հետ երկխոսության վրա». Լավրով


10:12 , 7 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի ազդում և չի ազդի Մոսկվայի և Նիկոսիայի միջև երկխոսության վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թուրքիայի հետ մեր հարաբերությունների առնչությամբ կցանկանայի ևս մեկ անգամ վստահեցնել կիպրոսցի բարեկամներին, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերով Անկարայի հետ համագործակցության անհրաժեշտությունը ոչ մի կերպ չեն ազդում և չեն ազդի Մոսկվայի և Նիկոսիայի միջև երկխոսության վրա»,-ասել է Լավրովը հույն-կիպրական «Ֆիլելեֆտերոս» պարբերականին տված հարցազրույցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: