Ջոկովիչին որակազրկեցին US Open-ից․ նա գնդակով հարվածել էր գծային մրցավարին


02:03 , 7 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է.

Նյու Յորքում ընթացող թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնությունում գրանցվել է սենսացիոն միջադեպ։ Տղամարդկանց մենախաղում պայքարից հեռացրել են առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։ 

1/8-րդ եզրափակիչում Պաբլո Կարենյո-Բուստայի դեմ խաղում առաջին սեթում 5-6 հաշվի ժամանակ Ջոկովիչը ոչ միտումնավոր հարվածեց գծային մրցավարին։ Մինչև այդ սերբ թենիսիստը հարվածել էր նաև գովազդային վահանակին ու նախազգուշացում ստացել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ