Թրամփը Սթիվ Ջոբսի այրուն մեղադրել է ամուսնուց ժառանգած միջոցները կեղծ լուրերի հրապարակման վրա ծախսելու մեջ


23:17 , 6 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի այրի Լորեն Փաուել Ջոբսին մեղադրել է ամուսնուց ժառանգած միջոցներն Atlantic պարբերականում «կեղծ լուրերի հրապարակման» վրա վատնելու մեջ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ամերիկացի ղեկավարը նման հայտարարություն է հրապարակել իր թվիթերյան էջում:

«Սթիբ Ջոբսն ուրախ չէր լինի իմանալով, որ իր կինն իր թողած գումարները ծախսում է ձախողված արմատական ամսագրի վրա, որը ղեկավարում է խաբեբա Գոլդբերգը (գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգ), և որը կեղծ լուրեր և ատելություն է տարածում»,- գրել է Թրամփը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ