Պաշտոնական. Արմեն Սանամյանը հեռացել է Սևանի գլխավոր մարզչի պաշտոնից


19:34 , 6 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

«Սևան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի գլխավոր մարզիչ` Արմեն Սանամյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Երկկողմ համաձայնությամբ խզվել է նաև գլխավոր մարզչի օգնական Արմեն Ղուլինյանի պայմանագիրը :
«Սևան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել մարզիչներին քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: