23:50 , 26 հուլիս, 2013
Սերբիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատը» այսօր իր վերջին ընկերական հանդիպումը Իսրայելի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ Հայֆայի «Հապոելի» հետ: Հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով:
«Արարատի» կազմում գոլի հեղինակ է դարձել հայկական ակումբում փորձաշրջան անցնող սերբ խաղացողներից մեկը:
Այս մասին Blognews.am-ը տեղեկացավ «Արարատի» մամուլի քարտուղարությունից:
Հիշեցնենք, որ «Արարատը» հուլիսի 17-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Սերբիայում:
Օրեր առաջ «Արարատը» 2:0 հաշվով հաղթել էր Սերբիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դունավ» ակումբին, իսկ հուլիսի 22-ին Աբրահամ Խաշմանյանի սաները Իսրայելի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ Ռամատ խա Շարոյի «Հապոելի» հետ խաղում պարտվել են 2:1 հաշվով:
Հայկական ակումբը վաղը կվերադառնա Երևան: