Չելսին ցանկանում է ձեռք բերել Մանչեսթեր Յունայթեդի դարպասապահին


17:20 , 6 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

The Athletic-ի հաղորդմամբ, Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոյի տրանսֆերը:

Ռոմերոն մինչ այս համարվում էր «Յունայթեդի» պահեստային դարպասապահը, սակայն Դին Հենդերսոնը վերադարձել է ու մեկնարկային կազմում տեղի համար պատրաստ է մրցակցել Դե Խեայի հետ: Ռոմերոն էլ չի համակերպվում իրողության հետ ու պատրաստ է հեռանալ «Օլդ Տրաֆորդից»:

«Չելսին» էլ ցանկանում է մրցակցություն ապահովել նախորդ մրցաշրջանում վայրիվերումներով հանդես եկած Կեպա Արիսաբալագային: