Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


15:37 , 6 սեպտեմբեր, 2020

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 8-9-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ին կնվազի 3-5 աստիճանով: