Ադրբեջանը հրաժարվել է Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելուց


12:57 , 6 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Ադրբեջանը չի մասնակցի սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող համագործակցությունը: Սպասվում է, որ համատեղ առաջին զորավարժությունները կանցկացվեն «Կովկաս 2020»-ի շրջանակում: Թե ինչ ձևաչափով են դրանք անցկացվելու, դեռևս չի հստակեցվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։