Հռոմի պապը վեց ամսվա ընթացքում իր առաջին հաղորդության ժամանակ համբուրել է Լիբանանի դրոշը


23:38 , 5 սեպտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը վերջին վեց ամսվա ընթացքում իր առաջին ընդհանուր հաղորդության ժամանակ համբուրել է Լիբանանի դրոշը։ Այս մասին տեսանյութը հրապարակվել է Reuters-ի Twitter-յան միկրոբլոգում:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Ֆրանցիսկոս պապը համբուրում երկրի դրոշը եւ լուռ աղոթում: