23:01 , 26 հուլիս, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 26-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀ Արտակարգ Իրավիճակների և Պաշտպանության նախարարությունների հետ համատեղ անցկացվեց «Անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակեպումը հրդեհի դեպքում» ցուցադրական, հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արհեստական հրդեհ էր բռնկվել ռազմական ինստիտուտի ֆակուլտետներից մեկում, որը գտնվում է ինստիտուտի ուսումնական մասնաշենքի 4-րդ հարկում: Հրդեհաշիջման աշխատանքները կատարել էին իսնտիտուտի աշխատակիցներն ու կուրսանտները, սակայն հրդեհը շարունակվում էր տարածվել շենքով մեկ, որտեղ լսարաններում մարդիկ էին: Իսկ հրդեհից ու ծխից խույս տալու համար որոշ մարդիկ բարձրացել էին մասնաշենքին հարակից շենքի տանիք և կային տուժածներ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ