«Համեղ կտավներ». ճապոնացի նկարիչը հացի կտորների վրա ուշագրավ պատկերներ է ստանում (Photo)


06:14 , 5 սեպտեմբեր, 2020

Տաղանդավոր ճապոնացի նկարիչն ամենօրյա նախաճաշի համեղ բաղադրիչներն, ինչպես օրինակ՝ մրգային ջեմը, գետնանուշի կարագը, հացի կտորներն օգտագործում է «արվեստի գործեր» ստեղծելու համար:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, իր կտավների հերոսները հիմնականում հայտնի ճապոնական անիմացիոն կերպարներն ու մուլտֆիլմի հերոսներն են: KU (@ken.tuchy) անունով հայտնի ճապոնացին բավականին մանրակրկիտ նկարներ է պատկերում:

Նրան հաջողվում է չխառնել ջեմն ու մյուս «նկարչական» պարագաները, ինչի արդյունքում հստակ պատկերներ են ստացվում: Նրա արվեստը բավականին մեծ տարածում է գտել համացանցում և ստացել է «հացի արվեստ» անվանումը: