Թրամփը հայտնել է, որ խիստ կբարկանա, եթե պարզվի, որ ՌԴ-ն կապ ունի Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ


08:28 , 5 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ դեռևս չի տիրապետում տվյալների այն մասին, որ ՌԴ-ն կապ ունի ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք դեռևս որևէ ապացույց չունենք, սակայն ես կուսումնասիրեմ»,- հայտնել է Թրամփը՝ շարունակելով, որ եթե պարզվի, որ Ռուսաստանը տեղի ունեցածին մասնակից է եղել, ինքը «շատ բարկացած կլինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ