ԱԺ-ում իշխանական մեծամասնության կողմից ընդունած «կարանտինային» օրինագիծը չի համապատասպանում այն պահանջներին, որոնք պետք է միտված լինեին համավարակի դեմ արդյունավետ պայքար տանելու համար. Արման Աբովյան


03:44 , 5 սեպտեմբեր, 2020

Ես համոզված եմ, որ այսօր Ազգային Ժողովում, իշխանական մեծամասնության կողմից ընդունած "կարանտինային" օրինագիծը, որը գալիս է փոխարինել Արտակարգ դրությունը չի համապատասպանում այն պահանջներին, որոնք ըստ էության պետք է միտված լինեին համավարակի դեմ արդյունավետ պայքար տանելու համար։
Ասեմ ավելին, խայտառակ դիսոնանս է , հայտարարված նպատակների և իրական գործիքակազմի միջև ։
Սա ըստ էության շատ լուրջ հետքայլ է մարդու իրավունքների և ՀՀ քաղաքացու ՀԻՄՆԱՐԱՐ իրավունքների պաշտպանման հարցում։
Սա իրականում վտանգավոր նախագիծ է ։
Եվ սա ասում եմ ամենայն լրջությամբ։
ՀԳ
Դե նոր տուգանքների դրույքաչափերի մասին նույնիսկ չեմ ցանկանում խոսել...աբսուրդ է: