Թրամփը հայտարարեց Սերբիայի և Կոսովոյի միջև պատմական համաձայնությունների ձեռքբերման մասին


22:14 , 4 սեպտեմբեր, 2020

Թրամփի վարչակազմի միջնորդությամբ Սերբիան և Կոսովոն ձեռք են բերում տնտեսական համագործակցության և առևտրի մասին պատմական համաձայնություն: Ինչ խոսք, սա Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական ձեռքբերումն է ընտրություններին ընդառաջ: Այն լուրջ քայլ է ներքաղաքական դիսկուրսի և արտաքին քաղաքական ձեռքբերումների տեսանկյունից: Թրամփի թիկունքին կանգնած են անվտանգության հարցերով խորհրդական Օբրայենը և մյուս խորհրդական Քուշները, ովքեր հավանաբար հիմնական բանակցողներն են եղել, ինչպես Իսրայելի և ԱՄԷ հաշտեցման գործընթացում:

Ի դեպ, ըստ համաձայնության, Կոսովոն Իսրայելի հետ հաստատում է հարաբերություններ: