Ասֆալտի փոխարեն պետք է խոսվի արտաքին պարտքի մասին, ինչը զգալիորեն ավելացել է, և որի ֆոնին շարունակվում է չհիմնավորված պարգևավճարների շռայլումը․ Արթուր Վանեցյան


19:27 , 4 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Այսօր «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդի անդամներն ու մարզային կառույցների ղեկավարները։

Ողջունելով ներկաներին՝ Արթուր Վանեցյանը նկատեց, որ մարզային կառույցներն ու «Հայրենիք»-ի շարքերը համալրող քաղաքացիներն օր օրի ավելանում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Նույնը փաստեցին նաև մարզային գրասենյակների ղեկավարները։

«Այսօր «Հայրենիք»-ը կուսակցաշինական եռուն փուլում է։ Մենք ունենք թե՛ կադրային, թե՛ մտավոր և թե՛ նյութական այն ռեսուրսը, որով կարող ենք կազմակերպել ցանկացած գործընթաց»,-նշեց Վանեցյանը։

Անդրադառնալով քաղաքական գործընթացներին՝ «Հայրենիք»-ի ղեկավարն ասաց, որ իր ղեկավարած քաղաքական ուժն այսօր ունի մեկ օրակարգ՝ «օր առաջ ազատվել ապաշնորհ իշխանություններից»։ «Նրանց՝ երկրի ղեկին մնալու ցանկացած ավել օր լրջագույն սպառնալիք է մեր պետության համար»,-ընդգծեց Վանեցյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ