Տավուշում բախվել են УАЗ-ն ու ՊՆ համարանիշերով УРАЛ-ը․ կան վիրավորներ


14:15 , 4 սեպտեմբեր, 2020

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Նավուր գյուղից դեպի Իծաքար գյուղ տանող ճանապարհին բախվել են УАЗ մակնիշի և ՀՀ ՊՆ համարանիշերով УРАЛ մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով՝ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ը պապ ու թոռ են, իսկ մեկն էլ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: