Լուկաշենկոն հայտնվել է Ուկրաինայի «սև ցուցակում»


12:29 , 4 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 3-ին ուկրաինական սկանդալային հայտնի «Миротворец» կայքի տվյալների բազայում հայտնվել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերաբերյալ տվյալներ:

Կայքում նշվում է, որ Բելառուսի նախագահը «ռուսամետ ահաբեկիչների և ռուս զավթիչների հանցակիցն է», ովքեր ոտնձգություն են կատարել «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»:

«Խախտելով միջազգային պայմանագրերը և համաձայնագրերը, չնայած Ուկրաինայի համապատասխան խնդրանքին, նա հանձնարարել է Ռուսաստանին (ագրեսոր երկիր) հանձնել զինյալների և վարձկանների, որոնք Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործություններ են կատարել»,-նշված է կայքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: